Սուրենյանց. ՔՊ-ն, զգալով, որ պարտվում է Գյումրիում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին![]() 27 մարտի 2025 - 17:36 AMT PanARMENIAN.Net - «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն ուղիղ եթերում հայտարարել է, որ Գյումրիում իշխանությունները սկսել են գործի դնել ճնշումների ու բռնաճնշումների գործիքակազմը։ Նա անդրադարձել է խուզարկություններին, որոնք իրականացվել են «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում, ինչպես նաև Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին պատկանող տարածքներում, հայտնում է Aysor.am-ը։ «Սա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող իրավական բեսպրեդել է։ ՔՊ-ն, զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին։ Եթե հիշում եք՝ անցած օրերին թիրախում մեր կուսակցությունն ու մեր թեկնածուն էին, ստացան համարժեք պատասխան։ Ահա այսօր սկսել են ռեպրեսիվ գործողություններ Մարտուն Գրիգորյանի և «Մայր Հայաստան» դաշինքի նկատմամբ»,-նշել է Սուրենյանցը։ Քաղաքագետը հավելել է, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որպես ընդդիմադիր բևեռ, աջակցություն է հայտնում ինչպես «Մայր Հայաստան» դաշինքին, այնպես էլ Մարտուն Գրիգորյանին ու նրա քաղաքական թիմին։ «Այսօր առավոտյան մեր թեկնածուի հետ հանդիպումներ եմ ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ, նաև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ և մեր զորակցությունը հայտնել»,–նշել է նա։ Սուրենյանցը նաև տեղեկացրել է, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը Տեքստիլ ակումբի դահլիճում 19։00-ին անցկացնելու է իր ամփոփիչ հավաքը։ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում և Փարաքարում կայանալու են մարտի 30–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |