Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ

Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ

PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է որոշում, որով Երևանի հ. 8 և հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանները վերակազմակերպվել են միաձուլման ճանապարհով՝ հիմնելով Երևանի արհեստի պետական քոլեջ։

Հիմնավորման համաձայն՝ մայրաքաղաքում այս պահին գործում է 6 պետական ուսումնական հաստատություն, ինչպես նաև արհեստագործական ծրագրեր են իրականացվում 7 պետական կրթօջախներում։ Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանում ներկայումս կրթություն է ստանում մոտ 349 ուսանող, ովքեր սովորում են 7 տարբեր մասնագիտությունով։ Իսկ հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանում սովորողների թիվը հասնում է 248-ի, և այստեղ իրականացվում են 10 մասնագիտությունով ուսուցումներ։

Երկու հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների համընկնում, միաժամանակ առկա տարածքները մի քանի անգամ գերազանցում են անհրաժեշտը, ինչի հետևանքով անարդյունավետ օգտագործվող տարածքների պահպանման համար հատկացվել են հավելյալ ֆինանսական միջոցներ։

Ներկայում հ. 8 ուսումնարանի մասնաշենքում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին։ Վերանորոգումից հետո նախատեսվում է հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ՝ ապահովելու բոլոր մասնագիտությունների որակյալ ուսուցումը։

Որոշման իրագործման շնորհիվ ակնկալվում է՝ կառավարման համակարգն ավելի արդյունավետ կդառնա, ուսումնական պայմանները կբարելավվեն, կպահպանվեն առկա մասնագիտությունները, և նոր ծրագրեր կընդունվեն՝ համահունչ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---