Նախագիծ․ Ձերբակալվածները 3 ժամում բուժզննության կենթարկվեն![]() 27 մարտի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, ըստ որի՝ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: ԱԺ նիստում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ «Նախատեսվում է, որ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: Օրենքի մակարդակում նախատեսում ենք, որ այդ բուժզննությանը կարող է մասնակցել նաև տվյալ անձի կողմից ընտրված բժիշկը»,-ասել է Ղազարյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նախագծով նախատեսվել է նաև խոշտանգումների դեպքերում օգտագործվող արձանագրության ձևաչափի միասնական ստանդարտ՝ օրենքի մակարդակով։ Այդ արձանագրությունը պարտավոր է լրացնել բուժաշխատողը։ Սահմանվում են նաև այն դեպքերը, որոնց առկայության պարագայում բուժաշխատողը պետք է տվյալ արձանագրությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |