Տրանսպորտում ուղեվարձը չվճարողները կտուգանվեն․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

Տրանսպորտում ուղեվարձը չվճարողները կտուգանվեն․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

PanARMENIAN.Net - Կսահմանվի վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթը, որը կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները և նախատեսում է տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար։

Նախագծում նկարագրվում են նաև վարչարարության իրականացման առանձնահատկությունները և առաջարկվում են մեխանիզմներ՝ նման խախտումների կանխման ու բացահայտման նպատակով։

Նախագծերի հիմնավորման համաձայն, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքն ամրագրում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պայմաններն ու պահանջները։

Հաշվի առնելով, որ Երևան համայնքում ներհամայնքային փոխադրումները կազմակերպվում են տարբեր տրանսպորտային միջոցներով՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն, առաջարկվել է ավագանուն տրամադրել հնարավորություն սահմանելու միասնական տեղական վճար։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին մեկ վճարմամբ օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝ ընտրելով հարմար տարբերակն իրենց կարիքներից ելնելով և ապահովելով ավելի հարմար ու արագ տեղափոխում։

ՀՀ կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը ճանաչվել է անհետաձգելի և սահմանված ընթացակարգով կուղարկվի Ազգային ժողով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---