«Ազատության» ֆինանսավորման կասեցումը չեղարկվել է․ Ռադիոկայանը սպասում է պաշտոնական հաստատման

«Ազատության» ֆինանսավորման կասեցումը չեղարկվել է․ Ռադիոկայանը սպասում է պաշտոնական հաստատման

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) տեղեկացրել է «Ազատ Եվրոպա/Ազատությունը» ռադիոկայանին, որ չեղարկում է իր նամակը, որով դադարեցվում էր «Ազատության» 2025 թվականի ֆինանսական տարվա դրամաշնորհային համաձայնագիրը, և հետևաբար համաձայնագիրը նորից ուժի մեջ է:

USAGM-ի ծանուցումը հաջորդել է ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանի որոշմանը, որով բավարարվել է ռադիոկայանի միջանկյալ պահանջն ընդդեմ USAGM-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ազատությանը» հատկացված ֆինանսավորման ապօրինի դադարեցման առնչությամբ, հայտնում է «Ազատությունը»։

Դատավոր Ռոյս Լամբետը որոշել էր մինչև գործի վերաբերյալ բուն լսումները կասեցնել «Ազատություն» ռադիոկայանը փակելուն ուղղված քայլերը։ «Ազատություն» ռադիոկայանի հայցի պահանջն է, որ լրատվամիջոցը ստանա Կոնգրեսի՝ իրեն հատկացված մոտ 77 միլիոն դոլարը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսն ասել է․ «Սա հուսադրող նշան է, որ «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես Կոնգրեսն էր նախատեսում։ Մենք սպասում ենք USAGM-ի պաշտոնական հաստատմանը, որ դրամաշնորհային ֆինանսավորումն անհապաղ կվերսկսվի»։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվել է զգալիորեն կրճատել USAGM-ի և մի շարք այլ պետական կառույցների գործունեությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---