ԵՏՀ–ից պարզաբանել են, թե ինչու նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին

ԵՏՀ–ից պարզաբանել են, թե ինչու նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիան ներկայացրել է պատճառները, թե ինչու միևնույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը, հայտնում է Արմենպրեսը։

«Իրավական տեսանկյունից ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն հանդիսանում են մաքսային միություններ, որոնք ստեղծվել են միջազգային առևտրային իրավունքի շրջանակում, և դա է պատճառը, որ նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել երկու միություններին: Այն պետությունը, որն արդեն փոխանցել է իր առևտրային քաղաքականության լիազորությունները ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին, չի կարող կրկնակի մասնակցել նմանատիպ գործընթացների մյուս միության շրջանակում»,–ասվում է պարզաբանման մեջ։

Մարտի 26-ին Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է Եվրամիությանը միանալու գործընթացը մեկնարկելու մասին օրինագիծը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արձագանքելով այս գործընթացին, մարտի 27-ին հայտարարել է, որ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռի վրա նստել»։ Նա ընդգծել է՝ նույն պետությունը չի կարող լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ։ Բացի այդ, Օվերչուկը հավելել է՝ Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ առկա տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը, եթե Հայաստանը ընտրի ԵՄ-ին միանալու ճանապարհը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---