GALLUP. Գյումրիում հարցվածների 30%-ը կասկածում է ընտրությունների արդարությանը![]() 28 մարտի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - GALLUP International Association-ի հայաստանյան գրասենյակը Գյումրիում իրականացրել է հարցում՝ պարզելու՝ ինչպես են քաղաքացիները գնահատում ավագանու ընտրությունների հնարավոր ընթացքը։ «Ըստ Ձեզ, Գյումրու ավագանու ընտրություններն արդար և առանց խախտումների կանցնե՞ն» հարցին ի պատասխան, հարցման մասնակիցների 27.9%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, իսկ 34.8%-ը նշել է՝ ավելի շուտ այո, գրում է Aysor.am-ը։ Հարցվածների 15.2%-ը կարծիք է հայտնել, որ ընտրություններն, ավելի շուտ, չեն ընթանա արդար և առանց խախտումների, իսկ ևս 15.2%-ը վստահորեն նշել է՝ ոչ, չեն անցնի արդար։ Բացի այդ, 6.9 տոկոսը պատասխանել է, որ դժվարանում է որևէ կարծիք հայտնել։ Հարցումը Գյումրիում անցկացվել է մարտի 25-26-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 612 անձ։ GALLUP International Association-ի Գյումրիում անցկացրած հարցման տվյալներով՝ հարցվածների կեսից ավելին՝ 52.9%-ը, ծանոթ չէ Գյումրիում ընտրություններին մասնակցողկուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |