Թանդիլյան․ ՄԱԿ-ի գրասենյակը պատասխանել է նամակին![]() 28 մարտի 2025 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մարտի 14-ին կազմակերպված ակցիայի շրջանակում գրասենյակին փոխանցված նամակին ստացել են պատասխան Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից։ Նամակում նշվում է, թե ակցիային մասնակցած անձանց մտահոգություններն ու ուղերձը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ Քաղաքական և խաղաղաշինության հարցերի դեպարտամենտին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությանը։ «Ի պատասխան՝ մենք հանդիպում ենք խնդրել ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից՝ քննարկելու մեր բարձրացրած հարցերի ընթացքը։ Հիշեցնեմ, որ մենք պահանջում ենք, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի Մշտական համակարգողը հրատապ այցելի Բաքվում գտնվող մեր գերիներին և ներկա գտնվի նրանց նկատմամբ իրականացվող «դատավարություններին»,- գրել է Մանե Թանդիլյանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |