LG-ն, Samsung-ը և Hyundai-ը դիտարկում են ՌԴ վերադառնալու տարբերակը![]() 28 մարտի 2025 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung, LG Electronics և Hyundai ընկերությունները դիտարկում են ռուսական շուկա վերադառնալու հնարավորությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության կարգավորման և Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների թուլացման շուրջ ընթացող բանակցությունների պայմաններում, հաղորդում է The Korea Times-ը։ Ըստ աղբյուրի՝ LG-ն արդեն մասամբ վերագործարկել է իր Մոսկվայի մարզում գտնվող գործարանը։ Նման տեղեկություն մի քանի օր առաջ հրապարակել էր նաև ռուսական «Ռուսբեյս» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ LG-ի ներկայացուցիչը The Korea Times-ին մեկնաբանել է, որ արտադրության վերագործարկումը պայմանավորված է «արտադրական հզորությունների մաշվածությունից խուսափելու անհրաժեշտությամբ, որոնք անգործության մեջ էին պատերազմի սկզբից»։ Նա հստակեցրել է, որ նոր մատակարարումներ չեն իրականացվել, և օգտագործվում են միայն առկա նյութերը, գրում է Deutsche Welle-ն։ LG Electronics-ի գլխավոր տնօրեն Չո Ջու Վանը նշել է, որ ընկերությունը «գործում է զգուշությամբ, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել», բայց հավելել է. «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, քանի որ կարող ենք վերագործարկել աշխատանքը, երբ պատժամիջոցները հանվեն»։ Hyundai-ի վերաբերյալ պարբերականը հայտնում է, որ ընկերությունը ևս ուսումնասիրում է Ռուսաստանում գործունեության վերսկսման հնարավորությունը։ Hyundai Motor Group-ի ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարել է. «Վերջնական որոշում դեռ չկա, ընկերությունը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը»։ Samsung-ի վերաբերյալ թերթը որևէ մանրամասն տեղեկություն չի ներկայացրել՝ կապված ռուսական շուկա վերադառնալու ծրագրերի հետ։ Մարտի կեսերին The Bell պարբերականը հարցում էր իրականացրել արևմտյան այն ընկերությունների շրջանում, որոնք դուրս են եկել Ռուսաստանից պատերազմի սկսվելուց հետո՝ պարզելու՝ արդյոք մտադիր են վերադառնալ։ Լրագրողները դիմել են ավելի քան 60 արտասահմանյան ընկերությունների, որոնք ամենամեծ հասույթն են ունեցել՝ մինչև Ուկրաինա ՌԴ–ի ներխուժելը։ Պատասխանել է 21-ը, և նրանցից ոչ մեկը չի հաստատել վերադարձի պլաններ։ Վերադառնալու միտում չունեցող ընկերությունների թվում են IKEA-ի (Նիդերլանդներ) խանութների ցանցի սեփականատերը, Henkel քիմիագործարանային ընկերությունը (Գերմանիա), Nissan ավտոարտադրողը (Ճապոնիա) և Decathlon սպորտային ապրանքների մանրածախ ցանցը (Ֆրանսիա)։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |