Առաջիկա օրերին սպասվում են անձրևներ ու քամու ուժգնացում

Առաջիկա օրերին սպասվում են անձրևներ ու քամու ուժգնացում

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում առաջիկա օրերին՝ մարտի 29-31-ը և ապրիլի 2-ին, առանձին շրջաններում կանխատեսվում են կարճատև տեղումներ, իսկ մարտի 29-31-ի ցերեկային ժամերին նաև ամպրոպներ։ Ապրիլի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոնը։

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, սակայն մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում որոշ շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ հասնելով 15-20 մ/վ-ի։

Մարտի 29-30-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 29-31-ը և ապրիլի 2-ին օրվա ընթացքում կանխատեսվում են կարճատև անձրևներ։ Մարտի 29-ի ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի +22...+24°C, իսկ երեկոյան՝ կնվազի մինչև +15...+17°C։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---