ԱԳՆ․ Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան![]() 29 մարտի 2025 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան, հայտնում է Sputnik Արմենիան: «Մյանմայի երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան»,-ասել են ԱԳՆ–ից։ Մյանմայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 1002-ի, իսկ 2376 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բազմաթիվ մարդիկ դեռ համարվում են անհետ կորած։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն տեղական ուժերն ամբողջությամբ չեն բավարարում փլատակների ապամոնտաժման համար։ Մարտի 28-ին Մյանմայում գրանցված 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժին անմիջապես հաջորդել է 6․4 մագնիտուդ հետցնցում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում։ Համացանցում լայնորեն տարածվել են Բանգկոկում բարձրահարկ շենքի փլուզման տեսագրությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |