Բեռլինում կանցկացվի «100 + 10 - Հայկական այլաբանություններ» միջազգային փառատոնը![]() 29 մարտի 2025 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում սկսվել են «100 + 10 - Հայկական այլաբանություններ խորագրով միջազգային փառատոնի նախապատրաստական գործընթացները, հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահը։ Փառատոնի շրջանակում ապրիլի 24-ից մինչև մայիսի 31-ը «Ապագա անկատար» ցուցահանդեսում կցուցադրվեն Արշակ Ֆեթվաճյանի եզակի աշխատանքները՝ համադրված Ամստերդամից, Ստամբուլից և Գյոթեբորգից ժամանած մոտ քառասուն արվեստագետների ավելի քան ութսուն ստեղծագործությունների հետ։ «Մեր հոգիները պատերազմում են», ասվում է ցուցահանդեսի աշխատանքներից մեկում։ Արվեստագետները իրենց գործերում անդրադարձ են կատարել ցեղասպանության, բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության թողած հետևանքներին՝ փորձելով խզել կորստի ու ճգնաժամի շարունակականությունը՝ միևնույն ժամանակ ընդունելով ապագայի ձևավորման անորոշ ու բարդ բնույթը։ Ցուցահանդեսում միախառնված են լուսանկարչություն, գեղանկարչություն, տեսաարվեստ և ինստալյացիաներ, ինչն ընդգծել է, թե արվեստն ինչպես կարող է միաժամանակ արձանագրել ու վերափոխել իրադարձությունները՝ առանց զոհի պատկերացումների կրկնության, շեշտադրելով փոխադարձ կապերը և հույսի տարրերը։ Համադրողը Վիգեն Գալստյանն է։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |