ՄԻՊ. ՀՀ–ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կան մի շարք խնդիրներ

ՄԻՊ. ՀՀ–ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կան մի շարք խնդիրներ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած մշտադիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են բազմապիսի խնդիրներ, և դրանց կարգավորմանն ուղղված գործուն միջոցառումներ դեռևս չեն ներդրվել, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա համակարգային խնդիրների վերաբերյալ» վերտառությամբ արտահերթ զեկույցը։

Այն ընդգրկում է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր անձի՝ միջազգային և ներպետական իրավական չափորոշիչներին համապատասխան անձնական տվյալների պաշտպանության իրացումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---