Դանիելյանն առաջարկում է Մոսկվայում Արցախի նոր ներկայացուցչություն հիմնել ՀԿ ձևաչափով

Դանիելյանն առաջարկում է Մոսկվայում Արցախի նոր ներկայացուցչություն հիմնել ՀԿ ձևաչափով

PanARMENIAN.Net - Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Մոսկվայում Արցախի ներկայացուցչության փակման մասին տեղեկություններին, նշել է, որ նման որոշումը կանխատեսելի էր։

«Փաստը» գրել է, որ ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է։

Դանիելյանն առաջարկում է առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն։

«Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր։ Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն, ինչը մեծ գումարների հարց չէ»,-ասվում է գրառման մեջ։

Նա վստահություն է հայտնել, որ մոսկվայաբնակ մեր հայրենակիցները չեն զլանա, ուղղակի տեղում համակարգող է պետք։

«Թերևս, դա կարող է լինել նախկին ներկայացուցչության պատասխանատուն»,–գրել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---