ՌԴ–ում ապրիլից ուժի մեջ կմտնի միգրանտների՝ ռուսերենին չտիրապետող երեխաներին առնչվող օրենքը![]() 29 մարտի 2025 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում օրենքը, ըստ որի՝ միգրանտների երեխաները կարող են ընդունվել դպրոց միայն ռուսերենին տիրապետելու պարագայում։ Այդ մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը իր Telegram-ալիքում։ «Միգրանտների երեխաներին չեն ընդունի դպրոցներ առանց ռուսերենի իմացության։ Նրանց համար, երբ ընդունվում են հանրակրթական հաստատություն, պարտադիր կդառնա մեր երկրի տարածքում օրինական գտնվելու իրավունքի և ռուսերենի տիրապետման մակարդակի ստուգումը», — գրել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Վոլոդինը նշել է նաև երկու այլ օրենքների մասին, որոնք նույնպես ուժի մեջ կմտնեն ապրիլի սկզբից։ Դրանցից մեկը վերաբերում է ճամբարներում դաստիարակչական միասնական ծրագրի կատարելագործմանը, իսկ մյուսը՝ հիփոթեքային և ավտովարկերի սահմանափակումներին։ «Օրացուցային պլանի մեջ կմտնեն ծնողների օրերը, երեխաների ծանոթությունն արվեստի գործերի հետ և այլ միջոցառումներ, որոնք ուղղված են հայրենասիրության, աշխատասիրության, Հայրենիքի պաշտպանների հիշատակի նկատմամբ հարգանքի ձևավորմանը», — նշել է Վոլոդինը՝ խոսելով ճամբարներում փոփոխությունների մասին։ Բացի այդ, Պետդումայի նախագահը հայտնել է, որ ապրիլին սոցիալական թոշակները ինդեքսավորվելու են։ Աճը կկազմի 14.75%։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |