Արեգակի մասնակի խավարում է![]() 29 մարտի 2025 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29–ին դիտվում է 2025 թվականի Արեգակի առաջին մասնակի խավարումը, որը սկսվել է Երևանի ժամանակով 12:52-ին՝ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում։ Հետագա ժամերին մասնակի խավարումը կտարածվի հյուսիսային ու արևելյան ուղղություններով՝ աստիճանաբար ընդգրկելով ավելի լայն տեսադաշտ ու դառնալով տեսանելի գրեթե ամբողջ աշխարհում։ Այն տեսանելի է Եվրոպայի, արևմտյան Աֆրիկայի և հյուսիսային Ասիայի երկրներում, ինչպես նաև ԱՄՆ և Կանադայի որոշ հատվածներում, գրում է Euronews-ը։ Արեգակի մասնակի խավարման ժամանակ Լուսնի ստվերը միայն մասամբ է ծածկում Արեգակը, որի պատճառով այն կիսալուսնի տեսք է ստանում։ «Դա նման կլինի սովորական ամպամած օրվա»,–ասել է Խուան Կարլոս–Մաթեոսը Եվրոպական հարավային աստղադիտարանից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |