Առաջիկա օրերին հնարավոր են կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Առաջիկա օրերին հնարավոր են կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում մարտի 31-ին, ինչպես նաև ապրիլի 2-4-ը, որոշ շրջաններում կդիտվեն կարճատև տեղումներ, իսկ մարտի 31-ի ցերեկը՝ նաև ամպրոպային երևույթներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 1-ին կանխատեսվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Քամին սպասվում է հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն առանձին օրերին հնարավոր են ուժգնացումներ։

Մարտի 31-ին որոշ հատվածներում քամու ուժգնացումը կարող է հասնել մինչև 17-22 մ/վ, իսկ ապրիլի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում՝ մինչև 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին ցերեկը կնվազի մոտ 4-5 աստիճանով:

Երևանում մարտի 31-ին, ինչպես նաև ապրիլի 2-4-ն ընկած ժամանակահատվածում, հնարավոր են կարճատև անձրևներ։ Ապրիլի 1-ին մայրաքաղաքում սպասվում է պարզ ու առանց տեղումների եղանակ։

Մարտի 31-ին Երևանում քամու ուժգնացումը կարող է հասնել 17-20 մ/վ, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 19-21 աստիճանի սահմանում, իսկ երեկոյան ժամերին՝ կիջնի մինչև +10…+12 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---