Հայաստանի թեքվոնդոյի պատանիների հավաքականն այսօր մեկնարկում է Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում27 մայիսի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի թեքվոնդոյի պատանիների հավաքականը մայիսի 26-ին գլխավոր մարզիչ` պարսիկ մասնագետ Ռահիմ Սամեխի գլխավորությամբ մեկնել է Շվեդիա, որտեղ մայիսի 27-31-ը սկանդինավյան ամենահարավային քաղաքում` Տրելեբորգեում կմասնակցի Եվրոպայի 17-րդ պատանեկան առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի թեքվոնդոյի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Հայկազ Սամվելյանը (59կգ/կ), Վահան Հարությունյանը (մինչեւ 55 կգ), Վարագ Աղաջանյանը (մինչեւ 51կգ), Գուրգեն Հարությունյանը (մինչեւ 63 կգ) եւ Վահագն Աղեկյանը (մինչեւ 67 կգ): «Մենք միայն բարձր արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից»,-ասել է Ղահրամանյանը: Հայաստանի պատանիների հավաքականն Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել է Իրանում, որտեղ մայիսի 7-21-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել: Եվրոպայի թեքվոնդոյի WTF առաջնությունն անց է կացվում երկու տարին մեկ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |