ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների հարազատների հետ ԱԺ–ում տեղի ունեցած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ապացույցներ են պահանջում՝ իմանալու համար, թե ում են հուղարկավորում, հայտնում է «Փաստինֆոն»։
«Ես ընդամենը ասել էի, որ կա հնարավորություն, պարոն Աբազյանն արդեն համապատասխան հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է։ Հնարավորություն կա որոնողական աշխատանքներ անելու, բայց պարզվեց՝ թեման այնքան զգայուն է ծնողի համար, որ ասում են՝ «դու մի ասա իմ երեխայի մասունքն ես փնտրելու, գնա իմ երեխային փնտրի»,- ասել է նա։
Անհետ կորածների հարազատներն ու պատգամավորները վիճել են Ազգային ժողովում։ Դահլիճից լսվել են գոռոցներ, բղավոցներ:Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նիստերի դահլիճից դուրս է եկել հուզված։Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիճել են անհետ կորածների հարազատներն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ընթերցեք նաև․ Անհետ կորածների ծնողներն ու պատգամավորներն ԱԺ–ում վիճել են