Մարտուն Գրիգորյան. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է![]() 31 մարտի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու: «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»,–գրել է նա։ Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։ Ըստ նախնական հաշվարկի, ոչ պաշտոնական տվյալներով, Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ՝ Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ, «Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ, «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ, «Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան - 2 մանդատ։ Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Ավելի վաղ «Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն, որն առավելագույն ձայներն է հավաքել ընդդիմադիր թեկնածուների շրջանում, հայտարարել էր, որպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը։ Նա նաև պարզաբանել է, որ քվեարկությունից հետո Մարտուն Գրիգորյանի հետ որևէ քննարկում կամ շփում դեռ չի ունեցել։ «Գիտեմ, որ Ռուբենն արդեն հայտարարություն է արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում, Կարենը՝ նույնպես։ Ես իրենց հետ կբանակացեմ, կքննարկեմ, ընդհուպ, կցանկանայի, որ իրենցից և աշխատանքի հարց լուծվեր, եթե տեսնեմ իրենց ծրագրերը, որոնք իմ ծրագրում չկան, պատրաստ ենք ի շահ քաղաքի կատարել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանին, կարող ենք նստել, խոսել, բանակցել, ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը, ես ասել եմ, որ թշնամի չունեմ իմ երկրում»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |