ՀՀ կայցելի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը![]() 1 ապրիլի 2025 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը։ Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ մարտի 31-ին Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, հայտնում է Հանրային ռադիոն։ Շտայնմայերը չի հստակեցրել ժամկետները՝ նշելով միայն, որ Կալասը բանակցություններ է վարելու Հայաստանում։ Շտայնմայերը հավելել է, որ Եվրամիությունն ու Հայաստանը կքննարկեն նոր փաստաթղթի ստորագրման հարցը։ Պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի համար մնում է կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը, և Գերմանիան մտադիր է պահպանել ու խորացնել այս համագործակցությունը։Գերմանիայի նախագահը շեշտել է՝ հուսով են, որ Հայաստանը կհաջողի այս ճանապարհին: Նա անդրադարձել է նաև եվրոպական, գերմանական կողմից գործադրվող ջանքերի մասին՝ ընդգծելով ԵՄ–ի դիտորդական առաքելության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որ Հայաստանի սահմաններն ավելի ապահով դառնան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |