Թուրք ազգայնամոլները դեմ են Էրդողանին27 մայիսի 2009 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Եթե վարչապետ Էրդողանը ներողություն չխնդրի իր խոսքերի համար, ապա նա դրանով հայերին եւ հույներին հաղթաթուղթ կտա, որպեսզի նրանք օգտագործեն դա Թուրքիայի դեմ: Էրդողանի հայտարարությունն ուղղված է թուրք ժողովրդի դեմ, եւ մենք բոլորս պետք է դատապարտենք նրան: Այդ մասին հայտարարել է թուրք ազգայնամոլների առաջնորդ Դեւլեթ Բախչելին: «Պետք է իրերն իրենց անուններով կոչել, իսկ մեր վարչապետը, տեղի տալով անդրօվկիանոսյան եւ եվրոպական տերերին, դավաճանում է իր հայրերի եւ պապերի հիշատակը: Թուրք ժողովուրդը «ոչ» է ասում այդպիսի կառավարությանը, այդպիսի վարչապետին»,- ընդգծել է Բախչելին, գրում է «Milliyet»-ը:«Էթնիկական փոքրամասնությունների տեղահանման պատմական փաստը ֆաշիստական գործողություն է»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Արդարություն եւ զարգացում կուսակցության ամենամյա համագումարի ժամանակ Դյուզչե գավառում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |