Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել![]() 2 ապրիլի 2025 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է Sputnik Արմենիան։ «ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով` հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով»,-ասել են դատախազությունից։ Ավելի վաղ համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որը ենթադրաբար վերագրվում է Վարդան Ղուկասյանին, որի ընթացքում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը սպառնում և պահանջում էր հավաքել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու: «Անկախ դիտորդը» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |