Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՌԴ–ից անպիտան տեխնիկայի ներմուծման մասով![]() 2 ապրիլի 2025 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է սկսվել։ Ըստ մեղադրանքի՝ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին թույլ տրված պաշտոնեական անփութության հետևանքով 2017թ․ ՌԴ–ից Հայաստան է ներմուծվել ոչ պիտանի ռազմական տեխնիկա, հայտնում է 1lurer.am-ը։ Բացի Հակոբյանից, նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին։ Մեղադրանքի համաձայն՝ նշված մատակարարման պայմանագիրը ստորագրվել է Մովսես Հակոբյանը, որի արդյունքում Հայաստանը ստացել է ավելի քան 4.3 միլիարդ դրամի ռազմատեխնիկա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |