Վայոց ձորի և Սյունիքի վթարավտանգ հատվածներում աղմկոտ գոտիներ են տեղադրում

Վայոց ձորի և Սյունիքի վթարավտանգ հատվածներում  աղմկոտ գոտիներ են տեղադրում

PanARMENIAN.Net - Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարբեր վթարավտանգ ճանապարհային հատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նման գոտիներ տեղադրվել են նաև Մ-2 միջպետական մայրուղու որոշ հատվածներում, մասնավորապես՝ Կապան քաղաքով անցնող հատվածներում, որոնք հարակից են ուսումնական հաստատություններին և պոտենցիալ վտանգավոր են համարում հետիոտների համար։

Աղմկոտ գոտիները, վիբրացիա առաջացնելով, ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։

Աշխատանքները տարվում են ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---