Չան Թան Ման. Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում![]() 2 ապրիլի 2025 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը կլոր սեղան-քննարկման ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, գործարար միջավայրի խթանման և նոր նախաձեռնությունների անհրաժեշտությանը, նշել է, որ կան չօգտագործված հնարավորություններ մի շարք ուղղություններով։ Չան Թան Մանի համոզմամբ Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ համագործակցության շրջանակում, ինչը փոխադարձ արդյունավետ կարող է լինել։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարևորել է երկու երկրների հարաբերությունների խորացման հնարավորությունը։ Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստան-Վիետնամ առևտրաշրջանառությունը զգալի աճ է գրանցել, սակայն դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ։ Այս համատեքստում նա առանձնացրել է ալկոհոլային խմիչքների, թարմ մրգերի, տարբեր գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ներմուծման դերի մեծացումը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների շրջանառության ակտիվացումը։ Նա կարևորել է համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում։ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ ինչպես ԽՍՀՄ ժամանակներում, այնպես էլ Հայաստանի անկախացումից հետո, ձևավորվել է փոխգործակցության հարուստ փորձ, մասնավորապես կրթամշակութային և գիտական ոլորտներում, որը պետք է պահպանել ու զարգացնել։ «Բազմահազար վիետնամցի ուսանողներ սովորել են հայկական բուհերում, փոխադարձաբար կրթական, գիտական միջավայրերում եղել է փոխգործակցություն: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ կա փոխադարձ ջերմ վերաբերմունք մեր ժողովուրդների միջեւ, եւ դա, իհարկե, շատ լավ հիմք կարող է ծառայել նաեւ տնտեսական կապերի զարգացման համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը։ Նա ողջունել է գործարարների միջև երկխոսության հարթակի ստեղծումը՝ համոզմունք հայտնելով, որ տնտեսական առաջընթացը մեծապես կնպաստի նաև քաղաքական ու հասարակական կապերի զարգացմանը։ Արշակյանի կարծիքով՝ այս բարձր մակարդակի այցը նոր շարժ կհաղորդի երկկողմ հարաբերություններին ինչպես տնտեսական, այնպես էլ կրթամշակութային և քաղաքական ոլորտներում։ Նա հղում է արել Ալեն Սիմոնյանի՝ վերջերս Վիետնամ կատարած այցին՝ վստահություն հայտնելով, որ նման փոխայցերը շարունակական կլինեն։ Միջոցառմանը մասնակցել են ինչպես ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, այնպես էլ Վիետնամի կառավարությունից ու Ազգային ժողովից ժամանած պաշտոնյաներ, ինչպես նաև երկու երկրների գործարարներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի խորացման ու նոր նախագծերի իրագործման հնարավորություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |