Արդեն տարիներ շարունակ ընտրողներն ընտրում են չարյաց փոքրագույնը27 մայիսի 2009 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «Մեր կուսակցության գործունեությունն ուղղված է քաղաքական դաշտի վերափոխմանը, այլ ոչ թե նրա փլուզմանը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախագահ Ալեքս Քանանյանը: Նրա խոսքերով, ձեւավորված կուսակցությունն այլընտրանքային տարբերակներ կտա այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսիք են «ճանապարհային քարտեզը», եվրաինտեգրումը եւ ներքաղաքական խնդիրները: Իր հերթին Արմեն Աղայանը, որը նույնպես «Հայկական ընտրություն» կուսակցության անդամ է, պատմել է նոր կուսակցության կազմակերպչական կառուցվածքի մասին: «Մեր կուսակցությունն ի տարբերություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, որոնք իրենց կուսակցություն են անվանում, ֆինանսավորվում է մասնակիցենրի կողմից, այլ ոչ թե առանձին օլիգարխների: Մենք ցանկանում ենք ստեղծել առողջ մրցակցություն եւ մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռել, քանի որ տարիներ շարունակ ընտրողներն ընտրում են չարյաց փոքրագույնը»,- ընդգծել է Արմեն Աղայանը: Առաջիկա ընտրությունների առթիվ Ալեքս Քանանյանը եւ Արմեն Աղայանն անտարբերություն արտահայտեցին, նշելով, որ մտադիր չեն մասնակցել դրանց, առավել եւս առաջնորդների օգտին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |