Միասնական եւ ավարտական քննությունների թեսթերն արդեն Լոնդոնից բերվել են Հայաստան27 մայիսի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր միասնական եւ ավարտական քննությունների նախօրեին Գնահատման եւ թեսթավորման կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մամլո ասուլիսը: Միասնական եւ ավարտական քննությունների թեսթերն արդեն Լոնդոնից բերվել են Հայաստան: Դրանք պահպանվում են «Արարատ» բանկի տարբեր մասնաճյուղերում: Բայց քննական թեսթերի պահպանման եւ հրատարակման որակի համար պատասխանատվություն է կրում Գնահատման եւ թեսթավորման կենտրոնը, որը նաեւ զբաղվում է կազմակերպչական հարցերով: Միասնական քննությունների բովանդակության առումով պատասխանատվություն է կրում Հայաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը: Հայաստանի մարզերում աշակերտներն արդեն ստացել են իրենց անցագրերը, որոնց վրա առկա է դիմորդի համարը, որը պարտադիր պետք չէ գրել բուհ դիմելիս: Երեւանում փուլ առ փուլ անցագրեր են ուղարկում դպրոցներին: «Այս տարի միասնական ընտրություններից հետո տեղի կունենան ավարտական ընտրությունները: Հակառակ դեպքում կծագեն դժվարություններ: Մենք նոր մեթոդով փորձում ենք աստիճանաբար լավացնել քննությունների արդյունքները եւ համակարգը: Թեսթերի ստեղծողները վստահելի մարդիկ են, որոնք թույլ չեն տա թեսթերի բովանդակության մասին տեղեկատվության հոսք»,- նշել է Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Միասնական ընտրություններն անցկացվելու են հունիս ամսի յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Քննությունների տեւողությունը բոլոր առարկաների համար լինելու է 3 ժամ,բացառությամբ օտար լեզուների քննությունների, որոնց հատկացված է 2.5 ժամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |