Ջո Մանգանիելլոն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել ազատել հայ պատանդներին![]() 3 ապրիլի 2025 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի դերասան ու ռեժիսոր Ջո Մանգանիելլոն Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման գլխավոր բանախոսն է եղել՝ հանդես գալով Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառման ընթացքում։ Իր ելույթի ընթացքում նա պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը, հայտնում է Aravot.am-ը։ Հայտնի դերասանը նաև լուսանկար է հրապարկել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր POLITICO պարբերականի հերթական համարն է՝ մի ամբողջ էջի վրա «Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին» գրությամբ: ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |