ՌԴ Սահմանապահ զորքերի շարքային կազմի 70 տոկոսն ու ենթասպաների 30 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են27 մայիսի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Արդեն 2011թ. ավարտին Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունն ամբողջությամբ կհամալրվի պայմանագրային զինծառայողներով: Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը: «Սահմանապահ վարչությունն իրականացնում է նպատակային եւ համակարգված աշխատանք` ուղղված պրոֆեսիոնալ հենքի վրա սահմանապահ զորքերի ամբողջական համալրմանը»,-ասել է Բոնդարեւը: Ընդ որում, ըստ նրա, պայմանագրով ծառայող զինվորների եւ սերժանտների պաշտոնների համալրումը կազմում է 62 տոկոս: «Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները կհամալրվեն պայմանագրային ծառայողներով, ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ ՌԴ քաղաքացիների թվից: Սահմանապահ զորքերում ծառայության անցնելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան անհրաժեշտ ֆիզիկական տվյալներ, ռուսաց լեզվի իմացություն եւ սահմանապահ զորքերում ծառայելու ցանկություն»,-ասել է Բոնդարեւը: Նա նշել է, որ սահմանապահ զորքերի հաստիքային թիվը կարող է փոխվել միայն ՀՀ եւ ՌԴ միջեւ համաձայնությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |