Բասկետբոլի Հայաստանի առաջնությունները հետաձգվել են երեք ամսով

PanARMENIAN.Net - Կանանց եւ տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի առաջնությունները հետաձգվել ենմ երեք ամսով եւ կվերսկսվեն 2009 թվականի սեպտեմբերին:



Ինչպես հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, առաջնությունները հիմնականում ընթացել են Հայաստանի ԲՈՒՀ-երի մարզադահլիճներում, որտեղ առաջիկա երեք ամսվա ընթացքում կանցկացվեն ընդունելության քննություններ: Նման հանգամանքներում այդ մարզադահլիճների վարձակալումը փաստորեն անհնարին է դառնում:



Ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել հետաձգելու առաջնությունները մինչեւ սույն թվականի սեպտեմբեր:



Այնուամենայնիվ, սույն թվականի ամռանը Հայաստանի բասկետբոլային թիմերը հանդիպումներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղում տեղի թիմերի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---