Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը![]() 4 ապրիլի 2025 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ։ Հատկանշական է, որ համերգը բարեգործական է․ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը: Համերգը կայանալու է ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերը հասանելի են հետևյալ հղմամբ։ Ամերիաբանկը միացել է «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» բարեգործական համերգի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։ Համերգային ծրագրում ներառված է 16 ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբի և էլեկտրական կիթառի համար։ Մասնավորապես, սիմֆոնիկ մեկնաբանությամբ կներկայացվեն The Beatles, Queen, Pink Floyd, Deep Purple, Scorpions, Led Zeppelin, System of a Down և այլ խմբերի հանրահայտ կատարումները։ Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, մենակատար՝ Վարդան Գաբոյան (կիթառ)։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |