Հայաստանի ԿԲ նախագահը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա27 մայիսի 2009 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 28-31-ը Աստանայում կմասնակցի Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 21-րդ նիստին:Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են հետեւյալ թեմաները. «Տնտեսության եւ ֆինանսների գլոբալ տեսություն. զարգացող երկրների տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները», «Ակտիվների հետընթացի դարաշրջան. ի՞նչ կարող են քաղել ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Չինաստանը 1990-2005 թթ. Ճապոնիայի օրինակից» եւ «Դրամավարկային քաղաքականությունն անկայունության պայմաններում»: Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, նիստին ելույթ են ունենալու ԱՄՀ տնօրեն կառավարչի տեղակալ Տակատոսի Կատոն, Նոմուրայի հետազոտական ինստիտուտի ավագ տնտեսագետ Ռիչարդ Կուն եւ Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Գիլյերմո Կալվոն: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |