Հայաքվե․ Մեր պատանդների ազատ արձակման համար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ոչինչ չի արվել![]() 5 ապրիլի 2025 - 13:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն խորհրդարանական դիվանագիտության միջոցներով որևէ գործուն քայլ չի իրականացվել Ադրբեջանում շինծու գործերով պահվող հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ։ Նշվում է, որ ԱԺ-ում 70 երկրի հետ բարեկամության խմբեր կան․ նրանցից քանի՞սն են հարց բարձրացրել։ «Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար եռանդուն աշխատանք պետք է ընթանար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում։ ԱԺ-ում 70 երկրի հետ բարեկամության խմբեր կան․ նրանցից քանի՞սն են հարց բարձրացրել գործընկեր երկրների խորհրդարանների առաջ: Միջազգային իրավական գործիքի մասին հատկապես վերջին օրերին քանիցս խոսեցին տեղացի և արտասահմանցի մասնագետները։ Փաստաբան Ջարեդ Գենսերը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կարող էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ-ին խնդրել, որ դիտորդներ ուղարկեն դատավարությանը։ Կարելի էր խնդրել Շվեյցարիային, որ վերջինս Բաքվում իր դեսպանությունում հայկական շահերի բաժին ստեղծի և ջանքեր գործադրի հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ: Ոչի´նչ չի արվել, ոչի´նչ...»,–ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |