ՖԻՖԱ-ի ղեկավարը խոստացել է մասնակցել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին![]() 5 ապրիլի 2025 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոստացել է անձամբ ներկա գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին: Այդ մասին ասել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության պատվավոր անդամ, ինչպես նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր ղեկավար Վյաչեսլավ Կոլոսկովը։ ՖԻՖԱ-ի ղեկավարը իր պատրաստակամությունն արտահայտել է ապրիլի 3-ին Բելգրադում կայացած ՈւԵՖԱ-ի համագումարի ընթացքում, որին ներկա է եղել նաև Կոլոսկովը, գրում է ՏԱՍՍ–ը։ «Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն ինձ խնդրեց հիշեցնել Ինֆանտինոյին, որ նա խոստացել է գալ իր 100-ամյակին: Ինֆանտինոն հաստատեց իր մտադրությունը և ասաց` այո, այո, ես կգամ»,- ասել է Կոլոսկովը։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև մոսկովյան «Սպարտակ» ակումբի պատմության լավագույն ռմբարկու համարվող Սիմոնյանի հոբելյանական տարեդարձը նշվելու է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ ՀՀ նախագահի հրամանագրով Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման, հայկական ֆուտբոլի առաջխաղացմանն ուղղված գործուն աշխատանքի և ոլորտում տարիների նվաճումների համար։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի՝ հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ներդրումների և ձեռքբերումների համար։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սիմոնյանը հանդես է եկել Սուխումի «Դինամո», ինչպես նաև «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» թիմերում։ Խաղալով ԽՍՀՄ ազգային ընտրանու կազմում՝ նա նվաճել է ոսկե մեդալ Մելբուրնում կայացած օլիմպիական խաղերում։ Որպես մարզիչ՝ ղեկավարել է «Սպարտակ» ակումբը և ԽՍՀՄ հավաքականը։Նա մինչ օրս համարվում է «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած 160 գնդակով, իսկ ազգային առաջնություններում ունի ամենաբարձր արդյունավետությունը՝ 133 գոլ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |