Թբիլիսիում աշխատանքն են դադարեցրել Benetton ֆիրմայի խանութները27 մայիսի 2009 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում աշխատանքն են դադարեցրել հայտնի իտալական Benetton ֆիրմայի խանութները` բողոքելով այն փաստի դեմ, որ այդ ֆիրմայի թուրք գործընկերը մտադիր է Սուխումում բացել նմանատիպ խանութ առանց վրացական կողմի հետ համաձայնության: «Մենք ավելի շուտ պատրաստ ենք վնաս կրել, քան թույլ տալ մի նախադեպ, երբ աշխարհում հայտնի ֆրիման իր ապրանքանիշն է ներկայացնում գրավյալ տարածքում»,-հայտարարել է Վրաստանում Benetton-ի ներկայացուցիչ Նինո Ցիկլաուրին: Նրա խոսքերով, Իտալիայում Benetton-ի գլխամասային գրասենյակ պաշտոնական նամակ է հղվել, որտեղ պահանջվում է պարզաբանել, թե ինչու է ընկերությունն որոշել իր խանութը բացել Աբխազիայում առանց վրացական կողմի հետ համաձայնեցման: Թբիլիսիում Benetton-ի ցանցը փակվել է անորոշ ժամանակով, մինչեւ որ պարզաբանվի այդ ապօրինի փաստի հետ կապված իրավիճակը»,-ասել է Ցիկլաուրին, հաղորդում է Newsru.com-ը: Նախօրեին հաղորդվել է, որ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում, քանի որ Benetton ընկերության թուրքական ներկայացուցչությունը մտադիր է իր խանութը բացել անկախացած Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում: Թբիլիսին ապօրինի է համարում Benetton-ի խանութի բացումը եւ բացատրություններ է պահանջել Անկարայից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |