Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Խնածախի ուղղությամբ․ Փաստով քրվարույթ է նախաձեռնվել![]() 5 ապրիլի 2025 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 5–ի գիշերը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրկին կրակոցներ են լսվել։ Այդ մասին հայտնել է Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը, գրում է Sputnik Արմենիան։ «Կրակոցներ լսվել են հեռվից, բայց ինտենսիվ չեն եղել, 3-4 անգամ են լսվել»,- նշել է նա։ Միրզոյանը տեղեկացրել է, որ վերջին մի քանի օրերին կրակոցները դադարել էին։ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ադրբեջանական ԶՈւ կողմից մարտի լույս 31-ի գիշերը Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով (սպանության փորձ, որն իրականացվել է ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝ պայմանավորված ռասայական, ազգային, էթնիկ, սոցիալական ծագմամբ, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով), ինչպես նաև 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հրազեն պահելու հատկանիշներով։ «Նշանակվել են դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- նշել է Ավդալյանը։ Մարտի 31-ի կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Գյուղի նախկին ղեկավար Կարո Թավադյանն ասել էր, որ վերջին շրջանում Խնածախի ուղղությամբ կրակոցներն ավելացել են՝ մեկնարկելով մարտի 20-ից։ Նրա խոսքով, մի քանի օր ընդմիջում է եղել, սակայն տվյալ գիշերը կրակոցներն առավել ուժգին են եղել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |