Աշոտյան․ Freedom House-ի զեկույցը հաստատում է Հայաստանում իշխանությունների կոռումպացվածության փաստը![]() 5 ապրիլի 2025 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ընկերների աջակցությամբ, հրապարակել է մի շարք դիտարկումներ՝ հիմնված Freedom House կազմակերպության՝ Հայաստանում ազատությունների վերաբերյալ այս տարվա զեկույցի վրա։ «Նկար 1, 2 և 3 - վկայում են Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ցածր լեգիտիմության և ինքնիշխանության ցածր մակարդակի մասին։ Նկար 4 և 5 - հաստատում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության, իշխանությունների կոռումպացվածության փաստը։ Նկար 6 - ֆիքսում է կրթական համակարգի բարձր քաղաքականացվածության իրողությունը։ Նկար 7 և 8 - ամենաաղաղակող ցուցանիշներն են, որոնք ախտորոշում են Հայաստանի դատական համակարգի խայտառակ վիճակը»,- նշել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է իր գործունեությունը Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |