Եվրոպական գավաթի խաղերին Հայաստանը կներկայանա 4 թիմով

PanARMENIAN.Net - 2009-10թթ. Եվրոպական գավաթի խաղերին Հայաստանը կներկայանա 4 թիմով` Չեմպիոնների լիգայում հանդես կգա «Փյունիկը», Եվրոպայի լիգայի խաղարկությանը կմասնակցեն «Գանձասարը», «Միկան» ու «Բանանցը»:



Ըստ ՈՒԵՖԱ-ի 2009-10թթ. կանոնակարգի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը չեմպիոնների լիգայում կսկսի երկրորդ որակավորման փուլից: «Բանանցն» ու «Միկան» կմեկնարկեն Եվրոպայի լիգայում առաջին որակավորման փուլից, իսկ «Գանձասարը»` երկրորդ:



Կապանի ակումբը բաց կթողնի առաջին փուլը, քանի որ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի որակավորման երկրորդ փուլից են սկսում պայքարը ազգային գավաթակիրները: Եթե գավաթակիրը հայտագրված է Չեմպիոնների լիգայում, այդ իրավունքը ստանում է երկրորդ տեղը գրաված թիմը:



Անցյալ տարի երկրորդ տեղում էր «Արարատը», սակայն ակումբը չկատարեց արտոնագրման պայմանները եւ եվրոպական գավաթներին մասնակցելու իրավունք չստացավ: Հետեւաբար, այդ իրավունքը փոխանցվեց 2008 սեզոնի երրորդ մրցանակակիր «Գանձասարին»:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---