Շվիդկոյ. ՌԴ–ն բաց է ՀՀ հետ համագործակցության համար![]() 7 ապրիլի 2025 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ–ն բաց է ՀՀ հետ համագործակցության համար։ Նա հավելել է, որ ՌԴ–ն պատրաստ է այն ամենին, ինչն պատրաստ է հայկական կողմը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա ընդգծել է, որ խոսքը միայն մշակույթի ոլորտի մասին չէ։ «Սա վերաբերում է ոչ միայն մշակույթին։ Մենք բաց ենք համագործակցության համար»,–ասել է նա։ Շվիդկոյը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու կինեմատոգրաֆիայի, թատերական և կատարողական արվեստների, ինչպես նաև արվեստի կրթության ոլորտում համատեղ ծրագրերի զարգացմանը։ «Ես վաղը և մյուս օրը հանդիպելու եմ տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ՝ Արտաքին գործերի նախարարության, Մշակույթի նախարարության, կառավարության․․․ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը։ Ահա, թերևս, մեր պատասխանը։ Ամեն ինչին, ինչին պատրաստ է հայկական կողմը, մենք պատրաստ ենք»,–նշել է Շվիդկոյը։ Photo. TASS ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |