Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկությունը կփոփոխվի

Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկությունը կփոփոխվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում:

Մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա - Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:

Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես՝ Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---