ՀՀ–ում մինչև 6 ամսական երեխաների միայն 35%-ն է բացառապես կրծքով կերակրվում![]() 7 ապրիլի 2025 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին, համաշխարհային բժշկական հանրությունը նշում է Առողջության համաշխարհային օրը, որը համընկնում է 1948 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնադրման հետ։ 2025 թվականի կարգախոսը՝ «Առողջ սկիզբ՝ հուսալի ապագա», կարևորել է մայրերի առողջության և նորածինների վաղ շրջանում ապահով զարգացումն իբրև ընտանիքի ու ամբողջ հասարակության կայունության հիմնական հիմքեր։ Հայաստանում մինչև 6 ամսական բացառապես կրծքով կերակրվող երեխաների մասնաբաժինը կազմում է ընդամենը 35%։ ԱՀԿ-ն սահմանել է մի շարք առաջնահերթ ուղղություններ՝ մայրական և մանկական հիվանդացության ու մահացության նվազեցման նպատակով՝
Աշխարհում ամեն տարի հղիության կամ ծննդաբերության բարդություններից մահացել է մոտ 300 000 կին (յուրաքանչյուր 2 րոպեն մեկ՝ 1 մահվան դեպք)։ Այդ մահերի 94 տոկոսը գրանցվել է ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում, հայտնում է ԵՊԲՀ «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը՝ հղում կատարելով ԱՀԿ տվյալներին։ Հայաստանում մայրական մահացության եռամյա միջին ցուցանիշը (2021-2023թթ․) կազմել է 25.5 մահ՝ 100,000 կենդանի ծնվածների հաշվով, սակայն գյուղական համայնքներում շարունակում են առկա մնալ բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրներ։ Աշխարհում տարեկան մահացել է ավելի քան 2.3 միլիոն նորածին՝ կյանքի առաջին ամսում (մոտ 6700 մահ օրական), իսկ 2 միլիոն երեխա ծնվել է մահացած (The Lancet, 2023)։ Մինչև հինգ տարեկան երեխաների մահերի գրեթե կեսը՝ 47 տոկոսը, բաժին է ընկել այս դեպքերին։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Աֆղանստանն ունեցել է մանկական մահացության ամենաբարձր մակարդակը՝ 103.1 մահ հազար կենդանի ծնվածների հաշվով։ Հայաստանում այս ցուցանիշը 2023 թվականին կազմել է 9.4՝ մեկ հազար կենդանի ծնվածների հաշվով։ Մայրական մահվան հիմնական պատճառները ներառել են արյունահոսությունը, հղիության ընթացքում առաջացած վարակները և հղիության ընթացքում զարգացած բարդ հիվանդությունները։ Մանկական մահացության հիմնական գործոններն ընդգրկել են՝
Բազմաթիվ այս դեպքեր կանխարգելելի են եղել, եթե ժամանակին տրամադրվել է որակյալ բժշկական օգնություն։ Ժամանակակից աշխարհում, որտեղ մահացության ընդհանուր մակարդակի 74 տոկոսը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով (ԱՀԿ, 2024), իսկ Հայաստանում այդ թիվը հասել է 93 տոկոսի, առաջնային կանխարգելման միջոցառումների վրա ուշադրություն սևեռելը դարձել է կենսական։ Մարդու առողջության վրա վճռորոշ դեր է խաղացել կյանքի վաղ շրջանը՝ սկսած ներարգանդային զարգացման փուլից։ 2019 թվականի ԱՀԿ համաշխարհային գնահատականներով, հղի կանանց 36.5 տոկոսը (32 միլիոն կին) ունեցել է սակավարյունություն։ Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 18.1 տոկոս։ Հղիության ընթացքում երկաթի պակասը կարող է բերել պտղի աճի դանդաղման և ճանաչողական խնդիրների առաջացման։ Սակավարյուն մայրերից ծնված երեխաները 1.8 անգամ ավելի հաճախ են ունեցել ցածր ծննդյան քաշ։ Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2020 թվականի տվյալների, աշխարհում կենդանի ծնված նորածինների 14.6 տոկոսը (մոտ 20 միլիոն երեխա) ունեցել է ցածր ծննդյան քաշ։ Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 9 տոկոս։ Վաղաժամ ծննդաբերությունն ու սակավարյունությունը հանդիսացել են ցածր քաշի հիմնական պատճառները։ 2020 թվականին աշխարհում նորածինների 11.7 տոկոսը (13.4 միլիոն) ծնվել է ժամանակից շուտ, իսկ Հայաստանում վաղաժամ ծննդաբերության մակարդակը կազմել է 10-11 տոկոս։ Երեխաների թերսնուցումը խանգարել է նրանց նորմալ աճին ու զարգացմանը։ 2022 թվականին մինչև հինգ տարեկան երեխաների 22.3 տոկոսը (149 միլիոն) ունեցել է աճի հետաձգում։ Բացի այդ, թերսնուցումը համարվել է մահացության ամենախոշոր ռիսկային գործոններից մեկը՝ հանդիսանալով մինչև հինգ տարեկան երեխաների մահերի 45 տոկոսի պատճառն (ԱՀԿ, 2024)։ Սակավարյունություն ունեցող հղիներից ծնված, վաղաժամ կամ աճի հետ մնացող երեխաներն ավելի հաճախ են ունեցել թերզարգացած օրգաններ, ինչն էլ մեծացրել է նրանց հակվածությունը նյութափոխանակային խանգարումների, այդ թվում՝ 2-րդ տիպի դիաբետի, ճարպակալման, զարկերակային բարձր ճնշման և սիրտանոթային հիվանդությունների նկատմամբ։ Վաղաժամ ծնված երեխաներից 10–20 տոկոսի մոտ արձանագրվել է թոքերի թերզարգացվածություն, ինչը կարող է առաջացնել շնչառական դիսթրես համախտանիշ կամ բրոնխաթոքային դիսպլազիա։ Մթնոլորտային օդի աղտոտվածությունն էլ իր հերթին անդրադարձել է նորածինների թոքային զարգացման վրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |