ՆԳՆ պաշտոնյա․ ՀՀ և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 5 տարի տևել![]() 7 ապրիլի 2025 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը հայտնել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է տևել մինչև 5 տարի։ «Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել»,- ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։ Դավթյանը նշել է, որ արդեն այս տարվա հունիսին Հայաստանը կստանա գործողությունների հստակ ծրագիր, որի հիման վրա Երևանը պարտավորվում է իրականացնել մի շարք քայլեր։ Այդ քայլերի կատարման վերաբերյալ Հայաստանը պետք է ամեն տարի զեկուցի։ Այդ գործընթացի ավարտից հետո միայն կսկսվի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։ Եվրամիության խորհուրդը 2024 թվականի հուլիսին որոշում է ընդունել սկսել երկխոսություն Հայաստանի հետ՝ ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցով։ Հայաստանն ու ԵՄ-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ին միացյալ հայտարարությամբ ազդարարել են երկխոսության մեկնարկը։ Իսկ արդեն 2025-ի փետրվարին Հայաստան է ժամանել ԵՄ փորձագիտական առաքելությունը՝ գործընթացի շրջանակում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |