ՀՀ քաղաքացիները կենսաչափական անձնագրեր կստանան 2026-ի երկրորդ կեսից![]() 7 ապրիլի 2025 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրման համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. ընկերությունների կոնսորցիումը։ Այդ մասին ասուլիսում ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիները կենսաչափական անձնագրեր կստանան 2026-ի երկրորդ կեսից, հայտնում է Panorama.am-ը։ «Պետք է պայմանագիր կնքենք հաղթող ընկերության հետ։ Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք հարմար օր, տեղ ու կստորագրվի փաստաթուղթը։ 2026 թվականի երկրորդ կիսամյակից կենսաչափական համակարգը լիարժեք կգործի՝ անձնագրերը կմտնեն շրջանառության մեջ և քաղաքացիները կսկսեն ստանալ նոր փաստաթղթերը։ Կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվելում, այսինքն մատնահետքի, դեմքի նկարահանման աշխատանք է տարվում։ Գրասենյակներում ներդրվելու է «բոլորը մեկում» տեխնիկական լուծումը։ Մեկ սարք է լինելու»,-ասել է նա։ Դավթյանը նշել է, որ գնային քաղաքականությունն ավելի ուշ կհայտարարվի։ «Մասնավորն, իհարկե, կհայտարարի իր գնային քաղաքականությունն ավելի ուշ, բայց, կարծում եմ, արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու»,- ասել է Դավթյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |