Խոսնակ․ Վարչապետն առողջ է, նախորդ շաբաթ հերթական բուժզննում է անցել![]() 7 ապրիլի 2025 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Radar.am-ը։ «Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։ Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է և շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»,- ասել է Բաղդասարյանը։ Ավելի վաղ մամուլում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ վատ է զգացել և երկարատև բուժզննում է անցել Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |