ՍԴ-ն հակասահմանադրական է համարել տարիքային հիմքով վերարտադրողական ծառայությունից օգտվելու սահմանափակումը![]() 7 ապրիլի 2025 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, հակասահմանադրական է համարել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը: «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»,–հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ տարիքային գործոնը վերարտադրողականության վրա ազդեցություն ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունների տեսանկյունից չի հանդիսանում բացարձակ կամ միատեսակ բնույթի, և նման փոփոխություններն անհրաժեշտ է գնահատել մասնագիտական անհատական մոտեցմամբ։ «Այս և մի շարք այլ հանգամանքների հիման վրա Սահմանադրական դատարանը հանգել է եզրակացության, որ տարիքով պայմանավորված սահմանափակումը՝ որպես մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտություն, չունի սահմանադրական արդարացում և չի բխում Սահմանության 78-րդ հոդվածով ամրագրված՝ իրավունքի սահմանափակման համաչափության պահանջից։ Ավելին, Սահմանադրական դատարանը, ուշադրության առնելով, որ վիճարկվող օրենսդրական նորմերով նշված բարձր տարիքային խմբի անձինք առավել խոցելի են տարաբնույթ ֆիզիոլոգիական կամ ախտաբանական երևույթների նկատմամբ, ընդգծել է, որ անհրաժեշտ է ցուցաբերել անհատականացված մոտեցում՝ կիրառելով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները, նպատակ ունենալով հնարավորինս նվազեցնել դրանց օգտագործման արդյունքում առաջացող վտանգները՝ ինչպես տվյալ անձի առողջության և կյանքի, այնպես էլ պտղի բնականոն զարգացման համար՝ միաժամանակ բացառելով տարիքով պայմանավորված ամբողջական արգելքի սահմանումը»,- ասված է հաղորդագրությունում: 2024 թվականի հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան էր ներկայացրել դիմում, որով վիճարկել էր տարիքային պատճառաբանությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ կիրառվող բացարձակ արգելքը։ Դդեռևս 2024 թվականի հուլիսի 12-ին այդ դրույթներում կատարված որոշ փոփոխությունների արդյունքում սահմանվել է այլ տարիքային շեմ, որը, սակայն, Պաշտպանի գնահատմամբ նույնպես չի համապատասխանել Սահմանադրությանը՝ քանի որ կրկին հաստատել է տարիքային հիմքով բացարձակ արգելքի պահպանումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |