ԵԽ հանձնակատարը` գերիների մասին. Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որ այցելեմ Բաքու

ԵԽ հանձնակատարը`  գերիների մասին. Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որ այցելեմ Բաքու

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է և նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ Օ՛Ֆլահերթին այդ մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի այն հարցին, որն առնչվում էր Բաքվում պահվող հայ գերիների դրությանը։

«Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ նրանցից, թե՛ ինձնից», - ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ 2 անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ երկիր մուտք գործելու համար։

«Կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Անպայման ուզում են գնալ այդ երկիր և հենց այդ երկրի տարածքում ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին», - շեշտել է նա։

Արմեն Գևորգյանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Օ՛Ֆլահերթիին է փոխանցել ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը, ով հանդես է գալիս որպես Բաքվում գտնվող հայ կալանավոր Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան։ Փաստաբանը նկարագրել է այն սարսափելի պայմանները, որոնցում պահվել են հայ ռազմագերիները Բաքվում։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---