ԵԽ հանձնակատարը կարևորել է ԼՂ վերադառնալ ցանկացողների ազատ վերադարձի իրավունքը![]() 8 ապրիլի 2025 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, խոսելով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վիճակի և նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունների մասին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նշել է, որ անհրաժեշտ է հոգ տանել տարածաշրջանում բոլորի իրավունքների մասին, նաև` ապահովել, որպեսզի նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ազատ լինեն այդ հարցում, հայտնում է Արմենպրեսը։ «Ես նաև խրախուսում եմ Հայաստանին շարունակել ջերմ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղից ընդունած անձանց նկատմամբ», - ասել է նա։ Մայքլ Օ՛Ֆլահերթին այդպես է պատասխանել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, որը վերաբերում էր Բաքվում պահվող հայ գերիներին։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |