ՀՀ-ում Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ'Ալմեիդան (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Բենինի փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցների շրջանակում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---