ԱԳՆ-ն հերքել է, որ Միրզոյանը Դուբայում շփումներ է ունեցել ադրբեջանցիների հետ, սակայն, ընդունել է, որ նա այնտեղ եղել է![]() 8 ապրիլի 2025 - 11:01 AMT PanARMENIAN.Net - «Փաստինֆոն», դիվանագիտական աղբյուրի վրա հղումով, հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Լրատվամիջոցը տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ խնդրելով հայտնել նաև, թե ինչու չի հաղորդվել Արարատ Միրզոյանի Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի մասին։ «Հայաստանի ԱԳՆ-ից նախ փորձեցին հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ Բնականաբար «Փաստինֆո»-ն մերժեց աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց հաստատեցին, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է»,–ասվում է հրապարակման մեջ։ «Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։ «Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է՝ որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում», – արձագանքել են նախարարությունից՝ միևնույն ժամանակ չմեկնաբանելով, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել «տարանցիկ երկրում» և ինչու էր ի սկզբանե հերքվում Միրզոյանի Դուբայում լինելու հանգամանքը։ «Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Միրզոյանի ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացան, որ ունենք ականատես»,–գրում է «Փաստինֆոն»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |